Որոնել
Արխիվ
10.01.2020  13:47

Էդգար Բաբայանի տրանսֆերը գնելու փորձ. 2 ակումբներում էլ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ կան

Հայաստանի հավաքականի եզրային կիսապաշտպան Էդգար Բաբայանը կարող է կարիերան շարունակել Ղազախստանում: Goalkz.kz-ին հայտնի է դարձել, որ Ղազախստանի փոխչեմպիոն «Կայրաթը» փորձում է գնել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը:

Դանիական «Հոբրոյի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Եկատերինբուրգի «Ուրալը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը հանդես է գալիս հենց «Ուրալում»: «Կայրաթին» արդեն միացել է մեր ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, ում տեղափոխությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Կայրաթը» մտադիր է իր կազմում 3 հայ ֆուտբոլիստ ընդգրկել: Նման քաղաքականության պատճառ է դարձել այն, որ Ղազախստանում հայ ֆուտբոլիստներն այլևս լեգիոների կարգավիճակ չեն ունենալու:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000