Որոնել
Արխիվ
10.01.2020  11:35

Կուտրոնեն վերադառնում է Իտալիա

«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Պատրիկ Կուտրոնեն կարիերան շարունակելու է Իտալիայում: «Ֆիորենտինան» «գայլերի» հետ համաձայնեցրել է 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը, հայտնում է theguardian.com-ը:

«Մանուշակները» 1,5 տարով վարձակալելու են իտալացուն, այնուհետև պարտավորվելու են գնել ամբողջական տրանսֆերը: Վարձկալության համար վճարվելու է 2 միլիոն եվրո, իսկ տրանսֆերի` ևս 16 միլիոն:

Կես տարի առաջ հենց 18 միլիոնով էր անգլիական ակումբը «Միլանից» գնել հարձակվողի տրանսֆերը:

«Վուլվերհեմփթոնի» կազմում անցկացրած 24 խաղում Կուտրոնենն դարձել է 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000