Որոնել
Արխիվ
10.01.2020  12:26

Մեկնարկում են շախմատի Հայաստանի առաջնությունները

Հունվարի 11-ին, ժամը 15.00-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կկայանան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների բացման արարողությունները: Տղամարդկանց մրցաշարն ավանդաբար հավաքել է հզոր կազմ, գրել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:

Մրցաշարի 11 մասնակիցներից 10 գրոսմայստերներ են: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ռոբերտ Հովհաննիսյանը: Գործող չեմպիոն Արման Փաշիկյանը գործակցով 5-րդն է: 

Մեկնարկային կազմ


Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստուհի: Մասնակիցների թվում են 2 կանանց գրոսմայստեր, 2 կանանց միջազգային վարպետ և 2 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ:

Մեկ տարվա դադարից հետո չեմպիոնի կոչման համար կպայքարի Հայաստանի կանանց կրկնակի չեմպիոն Մարիա Կուրսովան, ով մրցաշարում 2-րդ գործակից ունեցող շախմատիստուհին է: Մրցաշարում առաջին դասակարգվածն է Սիրանուշ Ղուկասյանը:

Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը գործակցով 4-րդն է:

Մեկնարկային կազմ

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000