Որոնել
Արխիվ
09.01.2020  16:37

«Բարսելոնայի» ֆուտբոլիստի անսպասելի հայտարարությունը «Ռեալ» տեղափոխվելու վերաբերյալ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Կառլես Ալենյան, ով օրերս վարձավճարով տեղափոխվել է «Բետիս», պատասխանել է ապագայում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու մասին հարցին:

««Ռեալ» տեղափոխվելու տարբերա՞կ: Երբեք մի ասա երբեք: Ինձ այդպես են դաստիարակել, որ նախապես ոչինչ չբացառեմ: Բայց ինձ համար «Ռեալը» մրցակից է:

Ամբողջ կյանքում երկրպագել եմ «Բարսելոնային», նրան միշտ հաջողություն եմ մաղթում: Սպասում եմ նրա հետ խաղին: Օրացույցում արդեն հատոկ նշել եմ այդ օրը: Բնականաբար, երբեք չեմ տոնի «Բարսայի» դարպասը խփած գոլը»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000