Որոնել
Արխիվ
09.01.2020  12:55

Մխիթարյանը չի մասնակցելու «Ռոմա» – «Յուվենտուս» խաղին

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը, որի մասին ավելի շուտ հայտնել էինք, նրան թույլ չի տալու մասնակցել «Յուվենտուսի» դեմ առաջիկա խաղին:

Calciomercato-ն տեղեկացնում, որ 30-ամյա ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը դեռ հայտնի չէ: Հայաստանի հավաքականի ավագն ազդրն է վնասել «Տորինոյի» դեմ նախորդ մրցավեճում (0:2):

Հիշեցնենք, որ Մխիթարյանն աշնանը ստացած ազդրի այլ վնասվածքի պատճառով բաց էր թողել ավելի քան 2 ամիս:

«Ռոմա» – «Յուվենտուս» հանդիպումը կայանալու է հունվարի 12-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000