Որոնել
Արխիվ
08.01.2020  17:11

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ռոման Բերեզովսկին` «Փյունիկի» գլխավոր մարզիչ, հայտնի են շտաբի մյուս անդամները (PHOTO)

«Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռոման Բերեզովսկին: Այդ մասին հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

Ռոման Բերեզովսկին երկար տարիներ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Սյունիք Կ.», «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո Մ.», «Դինամո Մ.» և «Խիմկի Մ.» ակումբներում: Ռոման Բերեզովսկին ֆուտբլիստի կարիերան ավարտել է 2015թ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Դինոմայում», Սոչիում և Հայաստանի հավաքականում: 

45-ամյա մասնագետից բացի «Փյունիկի» մարզչական շտաբին է միացել Սերգեյ Չիկիշևը (օգնական), ով մինչև «Փյունիկ» տեղափոխությունը մարզչական գործունեություն է ծավալել «Իրտիշ», «Տյումեն», «Սպարտակ Մ.» և «Դինամո Մ.» ակումբներում: 

«Փյունիկի» մարզչական շտաբում կշարունակեն մնալ Ռոբերտ Արզումանյանը (օգնական), Հայկ Կիրակոսյանը (դարպասապահների մարզիչ) և Չիրո Հոսեինի Վերդին (Ֆիզպատրաստության մարզիչ): Սուրեն Չախալյանը «Փյունիկի» համակարգում կզբաղեցնի այլ պաշտոն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000