Որոնել
Արխիվ
07.01.2020  21:28

Աղբյուր. Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել, հաղորդում է calciomercato.com-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ 30-ամյա կիսապաշտպանը ցավեր է զգացել ձախ ազդրի հատվածում Ա սերիայի 18-րդ տուրի «Տորինոյի» հետ խաղից հետո (0-2):

Վաղը Մխիթարյանը բուժզննում կանցնի և հայտնի կդառնա, թե արդյոք վնասվածքը լուրջ է։

Նշվում է, որ Հենրիխը կարող է բաց թողնել 19-րդ տուրում հունվարի 12-ին կայանալիք «Յուվենտուսի» դեմ տնային հանդիպումը։

Հավելենք, որ Մխիթարյանը վերջերս էր ապաքինվել ազդրի վնասվածքից։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000