Որոնել
Արխիվ
07.01.2020  20:03

«Աստանայում» ոչ բոլորն են գոհ Բարսեղյանի տեղափոխությունից, բայց տրանսֆերը կայանալու է

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարիերան շարունակելու է «Աստանայում»: Ղազախ ինսայդեր Այդին Կոժախմետը տեղեկացնում է, որ պայմանագրի բոլոր կետերը վաղուց համաձայնեցված են և այն ստորագրվելու է:

26-ամյա ֆուտբոլիստին մնում է միայն բուժզննում անցնել, որից հետո պաշտոնապես կհայտարարվի տեղափոխության մասին:

Նշվում է, որ Բարսեղյանի տրանսֆերն երկրի անփոփոխ չեմպիոնի բազմաթիվ ղեկավարներից ոչ բոլորին է գոհացրել: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ հայ ֆուտբոլիստին հրավիրելը լրացուցիչ կծանրաբեռնի եզրային հարձակվողի դիրքը:

Հիշեցնենք, որ Տիգրանն ընդգրկվել է Ղազախստանի նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստների եռյակում: Նա «Կայսարին» օգնել է երկրի գավաթակիր դառնալ: Դեկտեմբերին սպառվել է պայմանագրի ժամկետը և Բարսեղյանն ազատ գործակալի կարգավիճակ է ստացել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000