Որոնել
Արխիվ
07.01.2020  17:49

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը միացել է ղազախական թիմին

Հայաստանի հավաքականի ու «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը միացել է «Ժետիսուին»:

25-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ մարզումներ է անցկացնում Թուրքիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում:

ArmFootball.com-ին հայտնի դարձավ, որ ակումբները և ֆուտբոլիստը գտնվում բանակցային փուլում: Առաջիկա մի քանի օրերին ամեն ինչ կհստակեցվի:

Հիշեցնենք, որ 2019 թվականին «Ժետիսուի» կազմում էր հանդես գալիս Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, ում պայմանագրի ժամկետը սպառվել է և նա հեռացել է թիմից:

Հավելենք, որ առաջիկա մրցաշրջանից հայ ֆուտբոլիստները Ղազախստանում լեգիոների կարգավիճակ չեն ունենալու:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000