Որոնել
Արխիվ
06.01.2020  16:29

Sport. Կոնտեն ամեն օր զանգահարում է Վիդալին, իսկ Վալվերդեն խնդրում է մնալ թիմում

«Բարսելոնան» որոշել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ չվաճառել կիսապաշտպան Արտուրո Վիդալի տրանսֆերը:

Sport.es-ը տեղեկացնում է, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամեն օր զանգահարում է չիլիացուն և փորձում համոզել վերադառնալ Իտալիա:  32-ամյա ֆուտբոլիստի հետ ակտիվորեն զրուցում է նաև կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն: Նա Վիդալին խնդրել է մինչև ամառ մնալ թիմում և խոստացել ավելի շատ խաղաժամանակ տրամադրել:

«Բլաուգրանան» արդեն պաշտոնական առաջարկ է ստացել «ներաձուրիից», սակայն մերժել է այն: Ակումբը կդիտարկի ֆուտբոլիստի վաճառքի հարցը, եթե նա տրանսֆերը վաճառքի հանելու պաշտոնական դիմում ներկայացնի, ինչը քիչ հավանական է:

Ակումբի ու կիսապաշտպանի միջև լարված հարաբերություններ էին պարգևավճարների պատճառով, և չիլիացին դիմել էր դատարան 2,4 միլիոն եվրո ստանալու համար, սակայն հայցը մերժվել էր: Այժմ «Բարսելոնան» ու Արտուրոն ներքին համաձայնության են հասել այդ հարցի շուրջ և շտկել կոնֆլիկտը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000