Որոնել
Արխիվ
04.01.2020  12:13

«Ռոման» որոշել է գնել Մխիթարյանի տրանսֆերը. առաջին փորձն անհաջող էր

«Ռոման» ցանկանում է գնել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը: Ներկայումս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը վարձակալությամբ է հանդես գալիս իտալական ակումբում:

Forza Roma-ն տեղեկացնում է, որ «գայլերը» 10 միլիոն եվրո են առաջարկել 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար, սակայն մերժում են ստացել: Այնուամենայնիվ, «զինագործները» պատրաստ են շարունակել բանակցությունները:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մխիթարյանի վարձակալության պայմանագրում առկա է կետ, ըստ որի «Ռոման» կարող է 15 միլիոն եվրոյով գնել ամբողջ տրանսֆերը: Կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը լոնդոնցիների հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Իտալիայի առաջնության 8 խաղում Հենրիխը 3 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000