Որոնել
Արխիվ
30.12.2019  12:53

Հայաստանի հավաքականի ապագա մրցակիցների խաղը չեղարկվել է մարզչի հատուկ պահանջով

Ինչպես այսօր հայտնի դարձավ, Հայաստանի հավաքականը 2020 թվականի մարտի 26-ին Տաշկենտում ընկերական հանդիպում է անցկացնելու Ուզբեկստանի ընտրանու հետ: Championat.Asia-ն տեղեկացնում է, որ այդ օրը նախատեսված էր Ուզբեկստան – Ղազախստան հանդիպումը, սակայն վերջինս հրաժարվել է նախնական պայմանավորվածությունից:

Պատճառ է դարձել ղազախական թիմի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկի դիրքորոշումը: Չեխը հայտարարել է, որ իմաստ չկա ընկերական հանդիպում անցկացնել ասիական թիմի հետ, քանզի Ղազախստանը հանդես է գալիս ՈւԵՖԱ-ի մրցաշարերում:

Հիշեցնենք, որ ուզբեկների հետ հանդիպումից 4 օր անց Հայաստանի հավաքականը հյուրընկալվելու է հենց Ղազախստանի ընտրանուն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000