Որոնել
Արխիվ
29.12.2019  13:03

Շախմատ. Արոնյանը 5-րդն էր արագ շախմատի աշխարհի առաջնությունում

Մոսկվայում ընթացքի մեջ է արագ ու կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են մի շարք հայ շախմատիստներ:

Երեկ ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Լևոն Արոնյանը 15 հնարավորից վաստակել է 10 միավոր և բաժանել 5-11-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ տեղը: Չեմպիոն դարձած Մագնուս Կառլսենին Արոնյանը զիջել է 1.5 միավորով: Ընդ որում, 12-րդ տուրում Արոնյանը սպիտակներով պարտվել է Կառլսենին, և հենց այդ պարտությունն է որոշիչ դարձել նրա համար:

Մեր մյուս շախմատիստներից առավել հաջող է հանդես եկել Հրանտ Մելքումյանը, ով վաստակած 9.5 միավորով զբաղեցրել է 17-րդ տեղը:

Կանանց պայքարում լավ արդյունք է ցույց տվել Էլինա Դանիելյանը, ով 12 հնարավորից վաստակել է 8 միավոր և բաժանել 9-17-րդ տեղերը (լրացուցիչ ցուցանիշներով՝ 12-րդ տեղ): 

Այսօր և վաղը տեղի կունենան կայծակնային շախմատի աշխարհի առաջնության 21 տուրերը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000