Որոնել
Արխիվ
26.12.2019  15:38

«Երևանն» աշխատավարձ չի վճարել 10 ֆուտբոլիստի, իսկ «Մասիսը»` 1. ՀՖՖ-ն կքննի այդ հարցը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ստացել «Մասիս» ՖԱ ֆուտբոլիստ Աշոտ Խաչատրյանից և «Երևան» ՖԱ ֆուտբոլիստներ Արամ Հովսեփյանից, Էդգար Մկրտչյանից, Աղավարդ Պետրոսյանից, Արգիշտի Պետրոսյանից, Գեղամ Թումբարյանից, Վահե Մովսիսյանից, Լևոն Բադալյանից, Աբրահամ Պորտուգալյանից (հանդես է գալիս ակումբում վարձավճարով, հանդիսանում է «Ուրարտու» ՖԱ ֆուտբոլիստ), Տիագո Դանիել Գոմես Կորեայից և Խոսե Անտոնիո Կալդաս Օլիվեյրայից:

Ֆուտբոլիստները բողոք են ներկայացրել առ այն, որ համապատասխանաբար «Մասիս» և «Երևան» ֆուտբոլային ակումբները չեն վճարել իրենց աշխատավարձերը, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Սահմանված ընթացակարգի համաձայն՝ վերոնշյալ հարցի քննությունը փոխանցվել է ՀՖՖ Վեճերի լուծման պալատ։ Քննությունն ընթացքի մեջ է։ Արդյունքների մասին կտեղեկացվեն լրացուցիչ։  

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000