Որոնել
Արխիվ
25.12.2019  17:53

Սիմոն Մարտիրոսյանը` Օլիմպիական խաղերի չեմպիոն. Ռիո-2016-ում նրան հաղթած ուզբեկը դոպինգ է օգտագործել

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը 2020 թվականի հունվարին կարող է ստանալ օլիմպիական ոսկե մեդալը: «Արմենպրեսի» հաղորդմամբ`  նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

«Միջազգային ֆեդերացիան արդեն իսկ շնորհավորել է մեզ Սիմոն Մարտիրոսյանի ոսկե մեդալի համար, քանի որ 2016 խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովի` դեռևս 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ թեսթերը դրական են եղել»,- ասել է Ալավերդյանը:

Նուրուդինովը Լոնդոնում զբաղեցրել էր 4-րդ տեղը և Ռիոյի առաջին հորիզոնականն է ստիպել ՄՕԿ-ին վերանայել նախորդ ՕԽ-ի թեստերը: Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերում երկամարտի 417 կգ արդյունքով երկրորդն էր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000