Որոնել
Արխիվ
24.12.2019  10:43

«Ռեալը»` Չեմպիոների լիգայի պատմության լավագույն ակումբ, ցանկում 10 հայկական թիմ կա

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ակումբների ցանկը: Վարկանիշը կազմվել է մրցաշարում ցուցադրած արդյունքների հիման վրա: Յուրաքանչյուր խաղում հաղթանակի համար տրվել է 2 միավոր, իսկ ոչ-ոքիի` 1:

Մեծ առավելությամբ առաջին տեղում Մադրիդի «Ռեալն» է, որը հավաքել է 600 միավոր: Նրան հետևում են «Բավարիան» ու «Բարսելոնան»: մադրիդցիները մրցաշարին մասնակցել են 50 անգամ, մյունխենցրիները` 36, իսկ կատալոնացիները` 30:

Մրցաշարին երբևէ մասնակցած 520 թիմերի ցուցակում նաև 10 հայկական ակումբ կա: Լավագույն ցուցանիշն ունի «Փյունիկը», որը 121-րդ տեղում է` առաջ անցնելով բազմաթիվ հեղակավոր ակումբներից:

Թոփ-10-ը և հայկական թիմերը.

1. «Ռեալ Մադրիդ» – 600 միավոր

2. «Բավարիա» – 474

3. «Բարսելոնա» – 446

4. «Մանչեսթեր Յունայթեդ» – 374

5. «Յուվենտուս» – 349

6. «Միլան» – 314

7. «Լիվերպուլ» – 289

8. «Բենֆիկա» – 287

9. «Պորտու» – 277

10. «Այաքս» – 266

___________________

121. «Փյունիկ» – 23

209 «Արարատ» – 10

240. «Ալաշկերտ» - 8

283. «Շիրակ» – 5

360. «Բանանց» – 2

368. «Արարատ-Արմենիա» – 2

457. «Ուլիս» - 0

461. «Կիլիկիա» (նախկինում մեկ այլ «Փյունիկ») – 0

480. «Երևան» – 0

502. «Արաքս» - 0

 

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այս հղումով:


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000