Որոնել
Արխիվ
22.12.2019  21:24

Հիասքանչ փոխարինումը և կրնկով խփած գոլը հաղթանակ պարգևեց «Ատլետիկոյին» (VIDEO)

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրում «Ատլետիկոն» հյուրընկալվել է «Բետիսին»: Մադրիդիցիներն առավելության են հասել 2:1 հաշվով:

Երկրորդ կեսում փոխարինման մտնելուց վայրկյաններ անց Անխել Կորեան խլել է գնդակը, շրջանցել դարպասապահին և գրավել դարպասը: Խաղավերջում արգենտինացու փոխանցումից հետո Ալվարո Մորատան կրնկով կատարած գեղեցիկ հարվածով երկրորդ գնդակն է ուղարկել տանտերերի դարպասը:

Անդալուզցիները հաշիվը կրճատել են միայն 90+3 րոպեին, երբ աչքի է ընկել Մարկ Բարտրան:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը վաստակեց 32 միավոր և բարձրացավ չորրորդ տեղ: «Բետիսը» 23 միավորով 13-րդ հորիզոնականում է:

 

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000