Որոնել
Արխիվ
20.12.2019  15:44

Խոզին. «Հայաստանում հասկանում են` եվրագավաթներն ինչպիսի գովազդ է նրանց համար»

«Արարատ-Արմենիայի» նախկին պաշտպան և ավագ Դմիտրի Խոզինը ռուսական news.ru-ին տված հարցարույցում խոսել է նաև Հայաստանում անցկացրած ժամանակահատվածի մասին:

- Մինչև «Նիժնի Նովգորոդ» տեղափոխվելը դուք Հայաստանի առաջնություն գնացիք: Ինչո՞ւ միացաք «Արարատ-Արմենիային»:

- Երբ մարդը երկար ժամանակով բացակայում է, ոչ բոլորը կարող են նրան վստահել և շանս տալ: Չկար 100-տոկոսանոց վստահություն, որ կվերադառնամ նախկին խաղամակարդակին (ծանր վնասվածքից հետո-խմբ.): Այդ պատճառով, ստիպված էի կարիերաս վերսկել Հայաստան տարանցման միջոցով: Ինձ հրավիրեց գլխավոր տնօրեն Պողոս Գալաստյանը, ով «Ուրալում» մեր մարզիչն էր եղել: Նա լավ էր ճանաչում ինձ ու իմ ունակությունները: Բեղմնավոր համագործակցություն ունեցանք և «Արարատը» դարձավ Հայաստանի չեմպիոն: Այնտեղ շատ էի խաղում, մարզավիճակ հավաքում, այդ պատճառով կարծում եմ` ճիշտ քայլ էր Երևան տեղափոխվելը:

- Այդ դեպքում ինչո՞ւ չմնացիք, եթե ամեն ինչ լավ էր դասավորվում:

- Նրանք ուզում էին, որ մնայի, համապատասխան առաջարկ կատարեցին, բայց ես ծրագրում էի Ռուսաստան վերադառնալ: Հույս ունեի հայտնվել Պրեմյեր լիգայի թիմերից մեկում, որովհետև մեր առաջնությունն ավելի ուժեղ է: Բայց արդյունքում հայտնվեցի «Նիժնի Նովգորոդում», ինչի համար չեմ զղջում: Կփորձենք ФНЛ-ի (Առաջին դիվիզիոն-խմբ.) «փշերի» միջով մտնել ՌՊԼ, չէ որ նույն Հայաստանի առաջնությունը գրեթե ոչ ոք չի դիտում: Այո, այնտեղ եվրագավաթներին մասնակցելու հնարավորություն կա, ինչը շատ լավ է, բայց չեմ զղջում կայացրածս որոշման համար:

- Հիմա Հայաստանում շատ են ռուսալեզու ֆուտբոլիստները, եթե չեմ սխալվում:

- Այո, ФНЛ-ից շատ տղաներ հենց այնտեղ են գնացել:

- Այնտեղ լավ միջոցնե՞ր են հայտնվել:

- Ֆինանսների հարցում գործերը շատ ավելի լավ են դարձել: Գումարած` բոլորը տեսնում են, որ լավագույն ակումբները եվրագավաթներ են մտնում և այդպես գովազդում են իրենց: Այնտեղ թիմ պահելու համար շատ ավելի քիչ գումար է հարկավոր, քան Ռուսաստանում: Այնպես որ, հայկական ֆուտբոլը հետզհետե ավելի բարձր մակարդակի է բարձրանում:

- Նույնիսկ հանրահայտ ֆուտբոլիստ-սերֆինգիստ Դմիտրի Սիչյովին կարողացան այնտեղ տանել:

- Այո, այնտեղ գնաց ամռանը: Ճիշտն ասած, չեմ հետևում «Փյունիկի» ելույթներին, բայց «Արարատ-Արմենիայի» արդյունքներից տեղյակ եմ, նայում եմ: Հաճախ գրում եմ նախկին թիմակիցներիս, աջակցում նրանց: Հուսով եմ` կրկին չեմպիոն կդառնան:

- «Արարատ-Արմենիան» այն ակումբն է, որը վերջերս հանդես էր գալիս Ռուսաստանում…

- Ճիշտ այդպես: Նրանք տեղակայված էին Մոսկվայում, իսկ հետո նրանց տարան Երևան: Նրանք հանդես էին գալիս ПФЛ-ում (երկրորդ դիվիզիոն-խմբ.), բայց մտադիր էին մտնել առաջին լիգա: Ինչես նշեցի, Հայաստանում ավելի քիչ գումար է հարկավոր: Այնտեղ քաղաքից դուրս ընդամենը 2-3 խաղ է լինում, այն էլ ավտոբուսով 1,5 ժամում հասնում ես:

- Իսկ ինչպե՞ս այնտեղ ընդունեցին «Արարատին»:

- Շատ լավ չընդունեցին, քանի որ Հայաստանի առաջնությունում «Արարատ» արդեն կար: Ստիված էին անունը մի փոքր փոխել, որ տարբերվեն: Երբ այդ թիմերը հանդիպում էին, տրիբունաներում կատաղած կրքեր էին, իսկ մամուլը երկու «Արարատների» դիմակայությունը մրցաշարի գլխավոր մրցակցության մակարդակի էին բարձրացնում: Մյուս թիմերը սկզբում մեզ այդքան էլ լուրջ չէին վերաբերվում, բայց արդեն մի քանի հաղթանակից հետո դա փոխվեց:

- Հայաստանում ի՞նչը հիշվեց: Դա գունագեղ երկիր է:

- Մեծ պատմությամբ երկիր է: Միայն Երևանը 2800 տարեկան է: Այնտեղ շատ գեղեցիկ է և մեկնելու տարբեր վայրեր կան: Իհարկե, ես ամենուր չհասցրեցի լինել, քանի որ խիտ խաղացանկ ունեինք, իսկ հագստյանս օրերին Ռուսաստան էի մեկնում: Բայց ինձ հարմարավետ էի զգում, գրեթե բոլորը ռուսերեն են խոսում և ինձ հետ ընկերական էին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000