Որոնել
Արխիվ
19.12.2019  10:50

Վալվերդե. «Մեր դարպասին «Ռեալի» կատարմամբ վտանգավոր պահ չեմ հիշում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ Լա Լիգայի հանդիպումը (0:0):

«Այս տարի Լա Լիգան նորմալ է, այլ ոչ թե նախորդ երկու տարիների պես, երբ մենք հաղթում էինք չափազանց մեծ առավելությամբ:

Մեզ համար դժվար էր դիմանալ մրցակցի ճնշմանը, բայց մեր դարպասին «Ռեալի» կատարմամբ վտանգավոր պահ չեմ հիշում: Մենք տանն էինք խաղում և մի փոքր ավելի էինք արժանի հաղթանակին:

«Ռեալը» լավ խաղ անցկացրեց: Մեզ համար բարդ էր նրանց դեմ, ինչպես միշտ»,- մարզչի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000