Որոնել
Արխիվ
15.12.2019  00:47

Ռումյան Հովսեփյանը մասնակցեց Բուլղարիայի առաջնության հերթական խաղին

Բուլղարիայի առաջնության 20-րդ տուրում «Արդան» հյուրընկալվելիս ուժերը չափեց «Չերնո Մորեի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը հյուրերի մեկնարկային կազմում էր։ 28-ամյա խաղացողը փոխարինվեց 62-րդ րոպեին։

Այսպիսով, «Արդան» 3-րդ անընդմեջ խաղում ոչ-ոքի գրանցեց, վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հաջորդ տարի՝ փետրվարի 15-ին։ Մրցակիցը կլինի Սոֆիայի «Սլավիան»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000