Որոնել
Արխիվ
14.12.2019  21:43

«Բավարիան» և «Բորուսիան» խոշոր հաշվով հաղթանակներ տարան, այլ արդյունքներ (VIDEO)

Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Բավարիան» տանը մրցեց «Վերդերի» հետ և հաղթեց 6-1 հաշվով։

24-րդ րոպեին Միլոտ Ռաշիկան առաջ մղեց հյուրերին, բայց թիմը 6 գոլ ընդունեց։ 45-րդ րոպեին Ֆիլիպե Կոուտինյոն հավասարեցրեց հաշիվը, առաջին կեսի ավելացված 4-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին առաջ մղեց մյունխենցիներին, 63-րդ րոպեին Կոուտինյոն դուբլ ձևակերպեց, 72-րդ րոպեին Լևանդովկին հետ չմնաց խաղընկերոջից՝ կրկին դուբլ գրանցելով, 75-րդ րոպեին Մյուլլերը խփեց իր թիմի 5-րդ գոլը, իսկ 78-րդ րոպեին Կուտինյոն դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Տուրի մյուս խաղում Դ․ «Բորուսիան» հյուրընկալվելիս մրցեց «Մայնցի» հետ և հաղթեց 4-0 հաշվով։ 

32-րդ րոպեին Մարկո Ռոյսը բացեց հաշիվը, 66-րդ րոպեին Ջեյդոն Սանչոն կրկնապատկեց այն, 69-րդ րոպեին Տորգան Ազարը հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 84-րդ րոպեին Նիկո Շուլցը խփեց իր թիմի 4-րդ գոլը։

«Բավարիան» 27 միավորով 4-րդն է, «Վերդերն» ունի 14 միավոր և զբաղեցնում է 15-րդ տեղը, «Բորուսիան» 29 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ «Մայնցը»15 միավոր ունի՝ զբաղեցնելով 14-րդ հորիզոնականը։

«Հերտա» - «Ֆրայբուրգ»՝ 1-1

«Քյոլն» - «Բայեր»՝ 2-0

«Պադերբորն» - «Ունոն»՝ 1-1

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000