Որոնել
Արխիվ
14.12.2019  21:00

«Բարսելոնան» միավորներ կորցրեց «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում (VIDEO)

Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» «Անուետայում» ընդունեց «Բարսելոնային»։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

12-րդ րոպեին Միկել Օյարսաբալը հաջող իրացրեց 11 մետրանոցն ու առաջ մղեց դաշտի տերերին, 38-րդ րոպեին Անտուան Գրիզմանը հավասարեցրեց հաշիվը, 49-րդ րոպեին Լուիս Սուարեսը հաշվի հավասարակշռությունը թեքեց կատալոնացիների կողմը, բայց 62-րդ րոպեին Ալեքսանդր Իսակը միավոր փրկեց իր թիմի համար։

Այսպիսով, «Բարսելոնան» վաստակեց 35 միավոր և մեկ միավորով առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Ռեալից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Ռեալ Սոսյեդադը» 28 միավորով 4-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000