Որոնել
Արխիվ
14.12.2019  19:52

Ազարը խոստացել է վերադառնալ «Չելսի»

Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը մտադիր է վերադառնալ «Չելսի»։ Այդ մասին ասել է բելգիացին լոնդոնցիների հայտնի երկրպագուին՝ Ֆրենկ Հալիդին։

«Էդեն, քո կարիքը շատ է զգացվում, դու պետք ես «Չելսիին»»,- դիմել է երկրպագուն ֆուտբոլիստին։

«Կվերադառնամ, բայց գործեր ունեմ «Ռեալում»։ Երբ վերջացնեմ գործերս՝ կվերադառնամ»,- պատասխանել է Ազարը։

Հիշեցնենք՝ 28-ամյա Ազարը «Չելսիում» հանդես է եկել 2012-19 թթ․։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000