Որոնել
Արխիվ
13.12.2019  12:36

Վերջնական. «Բարսելոնայի» մեկնարկային կազմ վերադարձած ֆուտբոլիստը որոշել է մնալ թիմում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը վերջնական որոշում է կայացրել ընթացիկ մրցաշրջանն ամբողջությամբ ներկայիս թիմում անցկացնելու վերաբերյալ:

Աշնանը խորվաթը զրկվել էր մեկնարկային կազմի խաղացողի կարգավիճակից և մտադրություն ուներ հունվարին փոխել ակումբային գրանցումը: Այնուամենայնիվ, վերջին չորս խաղերում 31-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել ինչը նրան հույս է տվել, որ իրավիճակը վերջնականապես փոխվել է, գրում է Marca-ն:

Ռակիտիչն առաջարկներ է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդից», «Ինտերից» և «Յուվենտուսից», սակայն արդեն նրանց տեղյակ է պահել, որ նվազագույնը մինչև ամառ մնում է Կատալոնիայում: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Խորվաթը մի քանի անգամ հայտարարել է, որ մշտական խաղային պրակտիկա ունենալու պարագայում երբեք չի հեռանա «Բարսելոնայից»:

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000