Որոնել
Արխիվ
13.12.2019  15:19

Տիգրան Բարսեղյանի փոխարեն «Կայսարը» կարող է ադրբեջանցու հրավիրել

«Կայսարը» հետաքրքրված է ադրբեջանական «Կեշլիի» հարձակվող Ռուսլան Գուրբանովի ծառայություններով:

Ղազախական ակումբը մտադիր է գումար վճարել 28-ամյա ֆուտբոլիստի տրանֆերի համար, գրում է KazFootball.kz-ն` հղում կատարելով azerisport.com-ին:

Գուրբանովի հիմնական դիրքը կենտրոնական հարձակվողն է, սակայն նա հաճախ գործում է նաև եզրերում: Տրանսֆերի ձևակերպման դեպքում ադրբեջանցին կդառնա Տիգրան Բարսեղյանին փոխարինողը, ում պայմանագրի ժամկետը «գայլերի» հետ սպառվում է:

Բարսեղյանը Ղազախստանում փայլուն մրցաշրջան անցկացնելուց հետո արդեն առաջարկներ ունի այդ երկրի ուժեղագույն ակումբից ` «Աստանայից», հունական ԱԵԿ-ից, ռուսական և ամերիկյան այլ թիմերից:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000