Որոնել
Արխիվ
13.12.2019  10:22

ՉԼ-ի գլխավոր բացահայտումներից մեկը տեղափոխվում է «Լիվերպուլ». Վճարվելու է հրաժարագինը

«Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվող Տակումի Մինամինոն հունվարին դառնալու է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:  The Athletic-ը տեղեկացնում է, որ «մերսիսայդցիները» համաձայնության են հասել ճապոնացու հետ և վճարելու են նրա հրաժարագինը: Այն կազմում է 7,25 միլիոն ֆունտ սթերլինգ:

24-ամյա ֆուտբոլիստի համար պայքարել են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանը» և Մյունխենգլադբախի «Բորուսսիան», սակայն նա ընտրել է ԱՊԼ-ի ներկայիս առաջատարին: Բուժզննումն ու պայմանագրի ստորագրումը նախատեսված է հունվարի 1-ին:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Մինամինոն 6 խաղում 2 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել: Նա «Էնֆիլդում» գրավել է նաև «Լիվերպուլի» դարպասը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000