Որոնել
Արխիվ
12.12.2019  18:11

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Մոնակոյի» նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց «Արարատ»

«Արարատը» պայմանագիր է կնքել նիգերիացի 29-ամյա կիսապաշտպան Հարունա Լուկմանի հետ։ Այդ մասին հայտնում է երևանցիների մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլային հարուստ կարիերայի ընթացքում նա հանդես է եկել ֆրանսիական «Մոնակոյում», որի կազմում մասնակցել է ավելի քան 50 հանդիպման։ Երկար տարիներ խաղացել է Կիևի «Դինամոյում» ու դարձել Ուկրաինայի սուպերգավաթակիր։ Պաշտպանել է ղազախական «Աստանայի» գույները՝ 2016 թվականին դառնալով Ղազախստանի չեմպիոն։

Կիսապաշտպանի վերջին թիմը Թունիսի «Տատավինն» էր:

Լուկմանը Նիգերիայի ազգային հավաքականում անցկացրել է 8 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ՝ գրավելով Կոլումբիայի հավաքականի դարպասը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000