Որոնել
Արխիվ
12.12.2019  11:22

ՉԼ. Պատմության մեջ առաջին անգամ փլեյ-օֆֆի բոլոր մասնակցիներն ուժեղագույն լիգաներից են

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները: Պատմության մեջ առաջին անգամ բոլոր մասնակցիները Եվրոպայի ուժեղագույն 5 առաջնությունների ներկայացուցիչներն են:

Իսպանիայից 1/8 եզրափակիչ են մտել «Բարսելոնան», «Ռեալ Մադիդը», «Ատլետիկոն» և «Վալենսիան», Անգլիայից` «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը» և «Չելսին», Իտալիայից` «Յուվենտուսը», «Նապոլին» և «Ատալանտան», Գերմանիայից` «Բավարիան», «Բորուսսիա Դորտմունդը» և «ՌԲ Լեյպցիգը», իսկ Ֆրանսիայից` ՊՍԺ-ն ու «Լիոնը»:

Խմբային փուլի վերջին տուրում փլեյ-օֆֆում հայտնվելու լավ շանսեր ունեին Դոնեցկի «Շախտյորը», «Զենիթը», «Այաքսը» և «Զալցբուրգը», սակայն չորսն էլ պարտվեցին և դուրս մնացին պայքարից:  

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000