Որոնել
Արխիվ
12.12.2019  13:42

Իտալիային գոլ խփելուց հետո Բաբայանի տրանսֆերի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել է

Հայաստանի հավաքականի ու «Հոբրոյի» եզրային կիսապաշտպան Էդգար Բաբայանը վերջին ժամանակահատվածում բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Այդ մասին պատմել է «Հոբրոյի» մարզական տնօրեն Յենս Համմեր Սորենսենը:

«Շատ էին հարցումներ եղան Բաբայանի վերաբերյալ, հատկապես Իտալիայի հավաքականի դարպասը խփած գոլից հետո: Դա իսկապես իրարանցում էր առաջացրել: Մենք պետք է ասենք դա, որովհետև գեղեցիկ գոլ էր Իտալիայի հավաքականին, այն էլ Իտալիայում:

Ճիշտ է, ստացած հարցումների մի մասն անօգուտ էին: Շատ մարդիկ կային, որ հարցնում էին նրա մասին ու նրա պայմանագրի վերաբերյալ: Բայց դեռ կոնկրետ առաջարկ չի եղել»,- Սորենսենի խոսքերն է մեջբերում tipsbladet.dk-ն:

Հիշեցնենք, որ այս տարի Բաբայանի տրանսֆերի համար «Ռանդերսը» մոտ 300 հազար եվրո էր առաջարկել, ինչին «Հոբրոն» պատասխանել էր, որ գնել ցանկացող ակումբը ճիշտ պատեկացում չունի, թե որքան է կազմում հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրական արժեքը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000