Որոնել
Արխիվ
12.12.2019  11:55

1in.am. Աղմկահարույց փաստաթուղթ Ռուբեն Հայրապետյանի և «ֆուտբոլային չարիքի» վերաբերյալ (PHOTO)

«Առաջին լրատվական»-ի տրամադրության տակ հայտնվել է մի փաստաթուղթ, որտեղ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի օրոք ՀՖՖ-ի մրցավարական բաժնի պետ աշխատած Արարատ Ճաղարյանը Հայրապետյանին խնդրում է իրեն վտարել հայկական ֆուտբոլից, միտումնավոր խաղեր սարքելու և հանդիպման արդյունքները աղավաղելու համար: Ճաղարյանը նշել է նաև, որ ինքը հանդիսանում ֆուտբոլային չարիք։

Նամակում մասնավորապես գրված է․

«Հայտնում եմ Ձեզ, որ տարիներ շարունակ իմ գործունեությունով խոչըդոտել եմ հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Իմ հրահանգներով միտումնավոր մրցավարներն արել են խարդախություններ։ Խնդրում եմ ինձ վտարել հայկական ֆուտբոլից քանի որ հանդիսանում եմ ֆուտբոլային չարիք»։ Այս դիմումից հետո Ճաղարյանը Հայրապետյանի հրամանով վտարվել էր ՀՖՖ-ից։

Ըստ շրջանառվող լուրերի՝ այս դիմումը Ճաղարյանը գրել է Հայրապետյանի կողմից ճնշման արդյունքում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000