Որոնել
Արխիվ
12.12.2019  02:22

«Բավարիան» հաղթեց «Տոտենհեմին», իսկ երրորդ տեղի համար պայքարը շատ համառ ստացվեց (VIDEO)

Չեմպիոնների լիգայի B խմբի վերջին տուրում «Բավարիան» Մյունխենում ընդունեց Լոնդոնի «Տոտենհեմին» ու հաղթեց 3-1 հաշվով։

14-րդ րոպեին Կինգսլի Կոմանն առաջ մղեց դաշտի տերերին, 20-րդ րոպեին Ռայան Սեսենյոնը հավասարեցրեց հաշիվը, 45-րդ րոպեին Տոմաս Մյուլլերը կրկին առավելությունը թեքեց գերմանական թիմի կողմը, իսկ 64-րդ րոպեին ՖԻլիպե Կոուտինյոն խփեց իր թիմի երրորդ գոլը։

«Օլիմպիակոս» - «Ցրվենա Զվեզդա»՝ 1-0․ գոլը՝ Էլ Արաբի՝ 87

Այսպիսով, «Բավարիան» վաստակեց 18 միավոր և առաջին տեղով դուրս եկավ խմբից, «Տոտենհեմը» 10 միավորով երկրորդն է ու կրկին հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց, հունական «Օլիմպիակոսը» վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ վաստակեց 4 միավոր, բարձրացավ 3-րդ տեղ ու կխաղա ԵԼ-ում, իսկ «Ցրվենա Զվեզդան» 3 միավորով վերջինն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000