Որոնել
Արխիվ
12.12.2019  01:00

«Ատալանտան» ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց՝ իր հետևում թողնելով «Շախտյորին», «Սիթին» ջախջախեց «Դինամո-Զագրեբին» (VIDEO)

Չեմպիոնների լիգայի C խմբի 6-րդ տուրում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց Դոնեցկի «Շախտյորի» հետ և հաղթեց 3-0 հաշվով։

66-րդ րոպեին Տիմոտի Կաստանը բացեց հաշիվը, ինչից 11 րոպե անց դաշտից հեռացվեց Դոդոն՝ 10 հոգով թողնելով ուկրաինական թիմին։ Դրանից օգտվեցին հյուրերն ու 80-րդ րոպեին Մարկո Պաշալիչը կրկնապատկեց հաշիվը, իսկ խաղավերջում՝ ավելացված 4-րդ րոպեին, Ռոբին Գոսենսը հաշիվը դարձրեց խոշոր։

«Դինամո-Զագրեբ» - «Ման․ Սիթի»՝ 1-4․ գոլերը՝ Օլմո՝ 10,- Ժեզուս՝ 34, 50, 54, Ֆոդեն՝ 84

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 14 միավոր և առաջին տեղով դուրս եկավ խմբից, իսկ երկրորդ տեղով հաջորդ փուլի ուղեգիր կարողացավ կորզել «Ատալանտան», որը շատ անհաջող էր մեկնարկել ՉԼ-ում։ «Շախտյորը» 6 միավորով երրորդն է ու հնարավորություն ունի մասնակցել ԵԼ-ին, իսկ վերջին տեղում 5 միավորով Զագրեբի «Դինամոն» է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000