Որոնել
Արխիվ
11.12.2019  19:05

Պաշտոնական. «Ալաշկերտը» սենեգալցի կիսապաշտպանի է ձեռք բերել

Ձմեռային նախապատրաստական փուլի ընթացքում «Ալաշկերտի» կազմը համալրվեց առաջին նորեկով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել սենեգալցի հենակետային կիսապաշտպան Պապե Աբդու Կամարայի հետ:

28-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է երկու անվանի ակումբների ` Լիեժի «Ստանդարդի» և ֆրանսիական «Վալանսյենի» գույները: Կամարան խաղացել է նաև բելգիական «Սերենգում»:

2018-ից փորձառու կիսապաշտպանը հանդես էր գալիս Երևանի «Ուրարտու»-ում:

Նաև նշվում է, որ  մոտ ապագայում «Ալաշկերտն» էլի նորեկներ կունենա։


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000