Որոնել
Արխիվ
11.12.2019  11:34

«Փյունիկից» հեռանալուց հետո ճանաչված ֆուտբոլիստն ավարտեց կարիերան

Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Դմիտրի Սիչյովը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

Ճանաչված ֆուտբոլիստը մոտ մեկ տարի խաղադաշտ դուրս չէր եկել, սակայն ընթացիկ մրցաշրջանում պայմանագիր կնքեց «Փյունիկի» հետ: Այնուամենայնիվ հարձակվողն այդպես էլ պաշտոնական խաղ չանցկացրեց երևանցիների կազմում:

Սիչյովն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Տամբովի «Սպարտակի», Մոսկվայի «Սպարտակի», Մարսելի «Օլիմպիկի», Մոսկվայի «Լոկոմոտիվի», Մինսկի «Դինամոյի», ղազախական «Օկժետպեսի», ռուսական «Վոլգայի» ու «Կազանկայի» կազմում: Ռուսաստանի հավաքականում նա 47 խաղում 15 գոլ է խփել և 2008 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000