Որոնել
Արխիվ
11.12.2019  01:56

«Բարսելոնան» և Դ. «Բորուսիան» դուրս եկան ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլ (VIDEO)

Չեմպիոնների լիգայի F խմբի 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Ինտերի» հետ և հաղթեց 2-1 հաշվով։

23-րդ րոպեին Կառլես Պերեսն առաջ մղեց հյուրերին, 44-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն հավասարեցրեց հաշիվը, իսկ 87-րդ րոպեին փոխարինման մտած Անսու Ֆատին հաղթանակ պարգևեց կատալոնացիներին։

Դ․ «Բորուսիա» - «Սլավիա»՝ 2-1․ գոլերը՝ Սանչո՝ 10,- Սոուչեկ՝ 43,- Բրանդտ՝ 61

Այսպիսով, «Բարսելոնան» 14 միավոր ունի և առաջին տեղով դուրս եկավ խմբից, երկրորդ տեղով հաջորդ փուլի ուղեգիր վաստակեց Դորտմունդի «Բորուսիան», «Ինտերը» 7 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ Պրահայի «Սլավիան» 2 միավորով վերջինն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000