Որոնել
Արխիվ
10.12.2019  17:20

Աննախադեպ քանակի հայ մարզիչներ մեկ վայրում. Երևանում ավարտվեց խոշոր միջոցառում

Ավարտվեց ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը, որին մասնակցում էին ավելի քան 250 հայ մարզիչներ և մարզչական կրթության եվրոպացի բարձրակարգ մասնագետներ: Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը: 

Առաջինը ելույթ ունեցավ ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Միխալ Լիստկևիչը, ով խոսեց նախորդ տարում ՖԻՖԱ-ի կողմից ընդունված ֆուտբոլի կանոնների թարմացված կետերի, ինչպես նաև տեսակրկնապատկերի համակարգի (VAR - Video assistant referee) մասին: ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պես, ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանն էլ նշեց, որ Հայաստանում արդեն սկսվել են աշխատանքներն այդ համակարգը Հայաստանում տեղադրելու ուղղությամբ:

Իսպանիայի կանանց Մ-20 հավաքականի գլխավոր մարզիչ Պեդրո Լոպեսը խոսեց կանանց ֆուտբոլի զարգացման միտումների մասին: 

Իսպանացի անվանի մարզիչ, Ժոզե Մոուրինյոյի երկարամյա օգնական Այտոր Կարանկան և թիմերի կառավարման և մարտավարության մագիստրոս Խուան Խոսե Վիլյան խոսեցին ինտեգրալ մարզումային գործընթացի մասին: ՈՒԵՖԱ մարզչական կրթության բաժնի պետ Ֆրանկ Լուդոլֆը ներկայացրեց ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիան:

Օրվա վերջում փակման խոսքով հանդես եկավ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ով կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը Հայաստանում: Այնուհետև ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ՊՐՈ արտոնագրեր հանձնեց ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի վերջին դասընթացի մասնակից 4 մարզիչների, ովքեր ներկա էին միջոցառմանը: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000