Որոնել
Արխիվ
10.12.2019  12:44

Կարմիր քարտերի սիրահարը. Հայտնի է «Բարսելոնա» – «Ռեալ» խաղի մրցավարը

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդի» խաղի մրցավարի անունը: Պատասխանատու հանդիպումը վստահվել է Ալեխանդրո Էրնանդես Էրնանդեսին:

Կանարյան կղզիները ներկայացնող մրցավարը նախկինում երեք անգամ վարել է սուպերկլասիկոն և ամեն անգամ կարմիր քարտ է ցույց տվել: Երկու անգամ խաղադաշտից հեռացվել է Սերխիո Ռամոսը («Ռեալ»), մեկ անգամ էլ Սերխի Ռոբերտոն («Բարսելոնա»):

Այդ հանդիպումներում թիմերը մեկական անգամ հաղթել են ու ոչ-ոքի գրանցել:

Եզրերում Էրնանդեսին օգնելու են Թեոդորո Սոբրինոն և Խոսե Նարանխոն: VAR-ի համար պատասխանատու է լինելու Ռիկարդու դե Բուրգոս Բենգոեչեան, իսկ նրան կօգնի Խոն Նունյես Ֆերնանդեսը:

Հիշեցնենք, որ Էլ Կլասիկոն կայանալու է դեկտեմբերի 18-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000