Որոնել
Արխիվ
10.12.2019  10:39

Ռուսաստանն իրավունք կստանա մասնակցել ֆուտբոլի ԱԱ-2022-ին, բայց հատուկ պայմանով

Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավար Ջոնաթան Թեյլորը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի նկատմամբ կիրառված խոշոր որակազրկման մասին:

Ռուսաստանին 4 տարով աշխարհի առաջնություններից և Օլիմպիական խաղերից զրկելու որոշման մեջ ներառված է նաև ֆուտբոլի 2022 թվականի Մունդիալը: Այնուամենայնիվ ռուս ֆուտբոլիստները հնարավորություն կունենան մասնակցել այդ մրցաշարերին:

«Եթե ռուսները հաղթահարեն ընտրական փուլը, ապա չեն կարող ԱԱ-2022-ին մասնակցել «Ռուսաստան» անվամբ, երկրի դրոշով և հիմնով: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պարտավորվելու է մրցաշարին մասնակցելու համար հատուկ ստուգում անցնել: Այդ գործընթացը պետք է հաստատի ՖԻՖԱ-ն»,- Թեյլորի խոսքերն է մեջբերում sport24.ru-ն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը որակազրկվել է մարզիկների դոպինգ-թեստերը փոխելու պատճառով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000