Որոնել
Արխիվ
09.12.2019  23:01

Բարտոմեու. ««Բարսելոնայի» դռները միշտ բաց են Գվարդիոլայի համար»

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն մեկնաբանել է մամուլում տարածված այն տեղեկությունը, որի համաձայն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է վերադառնալ կատալոնական ակումբ գլխավոր մարզչի կարգավիճակում։

«Գվարդիոլայի վերադարձը «Բարսելոնա» կապված չէ ինձանից։ Պեպն անձամբ է որոշել լքել մեզ, բայց մեր դռները նրանց համար միշտ բաց են»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։

Նշենք՝ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ընթացիկ մրցաշրջանից հետո կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն, ամենայն հավանականությամբ, կլքի պաշտոնը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000