Որոնել
Արխիվ
09.12.2019  21:49

«Հայաստանում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ուժեղացնել Ղազախստանի առաջնությունը». «Լեգալ Սպորտի» համահիմնադիր

Հայկական միակ ֆուտբոլային գործակալության՝ «Լեգալ Սպորտի» համահիմնադիր Խորեն Քալաշյանը ղազախական Sports.kz-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է հայկական ֆուտբոլին։ 

-Հասկանալի է, որ հայ ֆուտբոլիստները, ովքեր, Ղազախստանի համեմատ, տանը զգալիորեն քիչ աշխատավարձ են ստանում, մեր առաջնությունը դառնում է ֆինանսական առումով շատ ավելի հետաքրքիր։ Բայց, իրականում, արդյո՞ք Հայաստանի առաջնությունում շատ են խաղացողները, ովքեր կկարողանան ուժեղացնել ՂՊԼ-ն։

-Այն որոշումը, որը կայացրեց Ղազախստանը՝ Ռուսաստանում նույնպես աշխատելու է։ Այնպես որ, հայ ֆուտբոլիստները, բնականաբար, առաջին հերթին դիտարկելու են ռուսական ֆուտբոլային շուկան, իսկ ղազախականն ու բելառուսականը՝ հետո։ Խոսքը ԵԱՏՄ երկրների մասին էր։ Այո, Հայաստանում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հզորացնել ՂՊԼ-ն։

-Ստեղծված նոր պայմաններում արդյո՞ք ղազախական ֆուտբոլը հետաքրքիր կլինի Հայաստանի հավաքականի մակարդակի ֆուտբոլիստների համար։

-Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի շատ խաղացողներ արդեն հանդես են գալիս արտասահմանում, իսկ նրանք, ովքեր հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում՝ կրկնեմ, որ առաջնային են համարում Ռուսաստանի առաջնությունը։ Ինքներդ էլ հասկանում եք․․․

 

Հիշեցնենք, որ Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում կայացրեց ԵԱՏՄ երկրների ֆուտբոլիստներին համարել տեղացի՝ նրանց նկատմամբ չկիրառելով լեգիոներների սահմանափակումը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000