Որոնել
Արխիվ
09.12.2019  19:19

Կարանկա. «Հայաստանը յուրահատուկ երկիր է ինձ համար»

Իսպանիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Այտոր Կարանկան, ով «արքայական ակումբում» երկար ժամանակ եղել է Ժոզե Մոուրինյուի օգնականը, այնուհետև գլխավոր մարզիչ աշխատել Անգլիայում, այժմ Հայաստանում է: Իսպանացին մասնակցում է Երևանում ընթացող մարզչական սեմինարին, որը հայ մարզիչների արտոնագրերի ժամկետները երկարացնելու համար է:

«Մեծ հաճույք է այստեղ գտնվելն այսքան մարզիչների հետ: Ես էլ նրանցից մեկն եմ: Միշտ հիանալի է այլ մարզիչներից սովորելու հնարավորություն ունենալը, ֆուտբոլն ուրիշ դիտանկյունից տեսնելը: Ինձ համար նաև շատ հաճելի է այստեղ լինելը, քանի որ մեծ հիշողություններ ունեմ այստղից. Իսպանիայի հավաքականի կազմում իմ առաջին հանդիպումն անցկացրել եմ այստեղ` 25 տարի առաջ: Սա յուրահատուկ երկիր է ինձ համար, քանի որ, ինչպես նշեցի 25 տարի առաջ 21 տարեկանում այստեղ եմ նշել նորամուտս, և դա մի օր է, որը միշտ կհիշեմ: Դեռ չեմ զբոսնել քաղաքով, նախատեսում եմ:

Խինես Մելենդեսը, բացի նրանից, որ իմ ընկերն է, նրանից շատ բան եմ սովորել: 2 տարի նրա օգնականն եմ եղել: Ակադեմիա ստեղծելու հարցում նա աշխարհում լավագույններից է: Կարծում եմ՝ դա ցույց է տվել Իսպանիայում: Պետք է սպասենք, եթե նրան վստահեն, ժամանակ տան, կստացվի: Քչերն են կարողանում մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարել այնպես, ինպես նա:

Եթե Խինեսը հրավիրի Հայասանում աշխատել, կհամաձայնվե՞մ: Չգիտեմ»,- ասաց իսպանացին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000