Որոնել
Արխիվ
09.12.2019  16:59

«ՀԺ». ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի գծով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Այդ մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասել է նրա պաշտպանը՝ Լեւոն Սահակյանը: Նշենք, որ Լոռեցյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

«Իմ պաշտպանյալը մեղքը չի ընդունել, համաձայն չէ առաջադրված մեղադրանքին, ապավինում է Հայաստանի Հանրապետության արդարադատությանը եւ հուսով է, որ օբյեկտիվ քննության արդյունքում կվերականգնվի իր բարի համբավը: Պարզապես հորդորում եմ բոլորին հարգել անմեղության կանխավարկածի սկզբունքը»,-  ասել է Սահակյանը:

Օրեր առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորել Գեւորգ Լոռեցյանին:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ սպորտի գործով փոխնախարարին ԱԱԾ-ն բերման էր ենթարկել սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ապա՝ առանձնապես խոշոր չափերի կասկածանքով ձերբակալել: Նույն կասկածանքով՝ բերման էին ենթարկվել եւ ձերբակալվել Լոռեցյանի վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000