Որոնել
Արխիվ
09.12.2019  15:08

Պաշտոնական. Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հեռացավ «Լոռիից»

«Լոռի» ՖԱ-ն եւ կենտրոնական պաշտպան Արտյոմ Խաչատուրովը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այդ մասին հայտնում է վանաձորյան ակումբի պաշտոնական կայքը:

Խաչատուրովը «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ «Լոռիի» մարզաշապիկով դարձել է Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն, հասել Գավաթի խաղարկության եզրափակիչ։

Վանաձորցիների կազմում Խաչատուրովը մասնակցել է 41 հանդիպման, խփել 2 գոլ եւ կատարել 3 գոլային փոխանցում։

Արտյոմը նաեւ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական եւ անցկացրել 4 հանդիպում։

««Լոռի» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Խաչատուրովին կատարած մեծ աշխատանքի, բարձր պրոֆեսիոնալիզմի եւ նվիրվածության համար, մաղթում նոր հաջողություններ հետագա կարիերայում»,- գրված է հայտարարությունում։

«Երեւանի» հետ կայացած հանդիպման ընդմիջմանը երկրպագուների անունից Արտյոմը ստացավ խորհրանշական ավագի թեւկապ՝ որպես երախտագիտության նշան։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000