Որոնել
Արխիվ
09.12.2019  01:50

Գլխավոր ռմբարկուների օգնությամբ «Միլանը» հաղթեց իր նախկին մարզչի թիմին (VIDEO)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվել է «Բոլոնյային» ու 3:2 հաշվով հաղթանակ տոնել:

Առաջին խաղակեսում «ռոսոներիին» առաջ են մղել թիմի ռմբարկուներ Կշիշտով Պյոնտեկը (11-մետրանոց) և ձախ պաշտպան Թեո Էրնանդեսը: Երկուսն էլ 4-ական գոլով թիմի լավագույն ռմբարկուներն են:

Ընդմիջումից առաջ ֆրանսիացին ինքնագոլի հեղինակ է դարձել, սակայն երկրորդ կեսի հենց մեկնարկում Ջակոմո Բոնավենտուրան կրկին վերականգնել է երկու գնդակի առավելությունը: Խաղավերջում Նիկոլա Սանսոնեն հստակորեն իրացրել է 11-մետրանոց հարվածը, սակայն դա բավական չի եղել պարտությունից խուսափելու համար:

«Միլանը» երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո 20 միավորով բարձրացել է 10-րդ տեղ: Իտալական գրանդի նախկին մարզիչ Սինիշա Միխայլովիչի թիմը 16 միավորով մնաց 12-րդ տեղում:

Խաղային օրվա մյուս արդյունքները.

«Տորինո» - «Ֆիորենտինա»` 2:1

«Սամպդորիա» - «Պարմա»` 0:1

ՍՊԱԼ - «Բրեշիա»` 0:1

Լեչչե - Ջենոա` 2:2

«Սասուոլո» - «Կալյարի»` 2:2 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000