Որոնել
Արխիվ
08.12.2019  20:26

8 անընդմեջ հաղթանակ. «Լեսթերը» շարունակում է հետապնդել «Լիվերպուլին» (VIDEO)

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալվել է «Ասթոն Վիլային» ու 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնել:

Դուբլի հեղինակ է դարձել Ջեյմի Վարդին: Անգլիացին իր գոլերի թիվը հասցրեց 16-ի և ռմբարկուական պայքարի բացարձակ առաջատարն է: Մեկական անգամ էլ աչքի են ընկել Կելեչի Իհենաչոն ու Ջոնի Էվանսը: Տանտերերի կազմում հեղինակության գոլ է խփել Ջեք Գրիլիշը:

Բրենդան Ռոջերսի գլխավորած թիմը Պրեմյեր լիգայում 8-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել և 38 միավորով ամրապնդվել երկրորդ տեղում: Առաջատար «Լիվերպուլին» «աղվեսները» զիջում են 8 միավորով, իսկ երրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիից» առաջ են 6-ով:

«Ասթոն Վիլան» 15 միավորով 17-րդ հորիզոնականում է:

Զուգահեռաբար կայացած հանդիպումներում «Նյուքասլը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին», իսկ «Շեֆիլդ Յունայթեդը» հյուրընկալվելիս` «Նորվիչին»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000