Որոնել
Արխիվ
08.12.2019  18:34

Հարոյանը գոլային փոխանցում կատարեց, «Ուրալը» վերջապես հաղթեց (VIDEO)

Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրում «Ուրալը» հյուրընկալվել է «Կռիլյա Սովետովին» ու 3:2 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզել:

Հանդիպման ընթացքում երկու թիմերն էլ հաշվի մեջ առաջ են եղել, սակայն եկատերինբուրգցիները հաղթական գոլ են խփել խաղավերջում:

Մինչև այդ, 50-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը գոլային փոխանցում է կատարել: Անկյունայինի խաղարկման ժամանակ Հայաստանի հավաքականի պաշտպան գլխով գնդակն ուղարկել է դեպի հեռավոր դարպասաձողը, որտեղ Պավել Պոգրեբնյակը գրավել է դարպասը` դառնալով դուբլի հեղինակ:

Ռուսաստանի առաջնությունում վերջին 6 խաղերում Դմիտրի Պարֆյոնովի թիմն առաջին հաղթանակը տոնեց: «Ուրալը» շրջանցեց «Սպարտակին» (22) և 24 միավորով բարձրացավ 9-րդ տեղ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000