Որոնել
Արխիվ
07.12.2019  21:14

Սոնի գոլը՝ տուրի զարդ. «Տոտենհեմը» և «Լիվերպուլը» հաղթեցին խոշոր հաշիվներով (VIDEO)

ԱՊԼ-ի 16-րդ տուրում տեղի ունեցան ևս 3 հանդիպումներ։

«Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Բորնմութի» հետ և հաղթեց 3-0 հաշվով։

35-րդ րոպեին Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենը բացեց հաշիվը, 44-րդ րոպեին Նաբի Կեյտան կրկնապատկեց հաշիվը, իսկ 54-րդ րոպեին Մոհամեդ Սալահը հաշիվը դարձրեց խոշոր։

«Լիվերպուլն» ունի 46 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Բորնմութը» 16 միավորով 15-րդն է։

Տուրի մյուս խաղում «Տոտենհեմը» տանը 5-0 հաշվով ջախջախեց «Բարնլիին»։ 

4-րդ րոպեին Հարի Քեյնը բացեց հաշիվը, 9-րդ րոպեին Լուկաս Մոուրան կրկնապատկեց այն, 32-րդ րոպեին Սոն Հյուն-Մինը շքեղ գոլի հեղինակ դարձավ՝ անցնելով մրցակցի գրեթե բոլոր խաղացողներին, 54-րդ րոպեին Քեյնը դուբլ ձևակերպեց, իսկ 74-րդ րոպեին Մուսա Սիսոկոն խփեց իր թիմի 5-րդ գոլը։

Այսպիսով, «Տոտենհեմը» վաստակեց 23 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Բարնլին» 18 միավորով 13-րդն է։

«Ուոթֆորդ» - «Կրիստալ Փելես»՝ 0-0

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000