Որոնել
Արխիվ
06.12.2019  23:14

Հերքում. Պյեռլուիջի Կոլինան չի որդեգրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխա

Հայաստանի Արդարադատության նախարարությունը հերքել է վերջերս մամուլում լայն տարածում գտած այն լուրը, որի համաձայն իտալացի հայտնի մրցավար Պյեռլուիջի Կոլինան հանցավոր ճանապարհով Հայաստանից երեխա է որդեգրել։

«Հիմք ընդունելով 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի լրատվության միջոցներով հրապարակված ֆուտբոլային նախկին մրցավար, ներկայում ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ և Իտալական մրցավարների ասոցիացիայի խորհրդատու Պյեռլուիջի Կոլինայի վերաբերյալ հայտարարությունը՝ առ այն որ վերջինս երեխա է որդեգրել Հայաստանի Հանրապետությունից և այն էլ հանցավոր ճանապարհով, պաշտոնապես տեղեկացնում ենք.

Արդարադատության նախարարությունը երբևէ Իտալիայի Հանրապետության կենտրոնական մարմնից չի ստացել Պյեռլուիջի Կոլինայի դիմումը Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա որդեգրելու մտադրությամբ: «Պյեռլուիջի Կոլինա» անուն, ազգանունով որևէ Իտալիայի քաղաքացի չի որդեգրել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխա»,- գրված է նախարարության պաշտոնական հայտարարությունում:

Նախարարությունը նաև լրատվամիջոցներին կոչ է արել չտարածել ապատեղեկատվություն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000