Որոնել
Արխիվ
06.12.2019  14:40

2 փրկություն և 2 գոլ. Բեգլարյանը մասնակել է մրցաշրջանի ամենակարևոր խաղերից առաջինին (VIDEO)

Բելառուսի Բարձրագույն խմբում մնալու համար անցումային խաղում 14-րդ տեղը զբաղեցրած «Դնյապրոն» հյուրընկլալվել է Առաջին դիվիզիոնում երրորդ տեղը գրաված Բրեստի «Ռուխին» ու պարտվել 1:2 հաշվով:

Հաշիվը բացել են հյուրերը, ինչպես նաև 1:1 հաշվի ժամանակ 11-մետրանոցի իրավունք են ստացել, սակայն չեն իրացրել: Բացի այդ, թիմն ավելի շատ գոլային պահ է ունեցել:

Այնուամենայնիվ, տանտերերին հաջողվել է 2 գոլ խփել «Դնյապրոյին», որի դարպասը պաշտպանել է Հայաստանի հավաքական դարպասապահ Արսեն Բեգլարյանը: Երկու գոլերի ժամանակ էլ Արսենն անվստահ է գործել: Խաղի ընթացքում նա 2 անգամ իր թիմին փրկել է վերահաս գոլից:

Պատասխան խաղը կայանալու է դեկտեմբերի 8-ին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000