Որոնել
Արխիվ
05.12.2019  14:37

Պաշտոնական. Երկու ֆուտբոլիստներ հեռացան «Արարատից»

«Արարատը» հայտարարել է թիմից հեռացող ֆուտբոլիստների մասին: Երևանյան ակումբը լքել են դարպասապահ Միխայիլ Պետրուշենկովը և եզրային հարձակվող Դենիս Շևչուկը:

«Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,- գրված է հայկական թիմի հայտարարությունում։

Ռուս դարպասապահն «Արարարտում» էր խաղում 2018 թվականի հուլիսից: Այս ընթացքում նա երևանցիների գլխավոր թիմում 23 խաղ է ացկացրել և 39 գոլ բաց թողել:

Շևչուկն այս տարվա ամռանն էր Մոսկվայի «Արարատից» տեղափոխվել Հայաստան: Նա «արծիվների» կազմում ընդամենը 1 հանդիպման է մասնակցել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000